Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

ԴիջիԹեք բիզնես ֆորումը տեղի կունենա հունիսի 9-10-ը

ԴիջիԹեք բիզնես ֆորումը տեղի կունենա հունիսի 9-10-ը
16.04.2017 | 21:30

10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումը տեղի կունենա հունիսի 9-10-ը՝ Արմենիա Մարիոթ հյուրանոցում:

ԴիջիԹեք բիզնես ֆորումը տեխնոլոգիական B2B ֆորմատի կարևորագույն միջոցառումն է Հայաստանում։


Այս տարի բիզնես ֆորումի հիմնական թեմաներն են.
- Ֆինանսաբանկային ոլորտ և էլեկտրոնային առևտրի
- Կիբերանվտանգություն. ազգային մարտահրավերները
- Ռազմական արդյունաբերության զարգացումը
- Տվյալների գիտություն. մեծ մարտահրավեր փոքր երկրի համար
- էլեկտրոնային կառավարման ռազմավարական B2G զարգացում
- ՏՏ ներդրումային էկոհամակարգերի
- Բնապահպանություն և վերականգնվող էներգիայի
- Տեխնոլոգիական կրթություն
- Էլեկտրոնային առողջապահություն և հեռաբժշկություն
- Ծառայություններ և առևտուր
- Բիզնես աջակցման ծառայություններ

Դիտվել է՝ 3654

Մեկնաբանություններ